ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովում հնչած հայտարարությանը, թե պաշտոնական Երևանը գոհ կլինի, եթե ՀԱՊԿ-ը հեռացնի Հայաստանին կազմակերպությունից։ «Եթե Երևանն այլևս կարիք չունի անդամակցելու այդքան կարևոր տարածաշրջանային անվտանգության կազմակերպությանը, ապա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այս կազմակերպությունից»,- ասել է նա:               
 

Բասկական կինոն` «Ոսկե ծիրան» փառատոնում

Բասկական կինոն` «Ոսկե ծիրան» փառատոնում
16.06.2016 | 13:28

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային և արտամրցութային ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:

Փառատոնի կարևորագույն և անբաժան մաս դարձած` «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերում այս տարի ևս կներկայացվեն համաշխարհային կինոյի վարպետների հին ու նոր լավագույն աշխատանքները:


Փառատոնի ծրագրերի տնօրեն ՄԻՔԱՅԵԼ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ խոսքով` արտամրցութային ծրագրերը շատ բազմազան են, ամեն տարի փորձում են ներկայացնել մի երկրի կամ մի քանի երկրի ֆիլմեր, ծանոթացնել հայ հանդիսատեսին այն ֆիլմերին, որոնք այլ կերպ տեսնել չեն կարող. «Շատ վաղուց ուզում էինք բարեկամություն հաստատել բասկերի հետ (ասում են նաև` շատ հեռու բարեկամական կապ կա հայերի ու բասկերի միջև), մանավանդ որ նրանց կինոն բավական հետաքրքիր է: Այն իսպանական կինոյի շրջանակում է, բայց բասկերն իրենք առանձնացնում են ու համարում, որ կա բասկյան կինո: Բասկյան մի ֆիլմ էլ ընդգրկված է մրցութային ծրագրում: Դանիական կինոն նույնպես քիչ է հայտնի մեզանում: Կներկայացվի նաև գերմանական կինոն, լեհական, ֆրանսիական և այլն»:


«Բասկական նոր կինո» ծրագիրն իրականացվում է «Epe-Apv» ընկերության աջակցությամբ. կներկայացվի բասկ կինոռեժիսորների 4 լավագույն աշխատանքները: Բացումը կկայանա Լառա Իզագիրի «Աշուն առանց Բեռլինի» (2015 թ.) ֆիլմի ցուցադրմամբ։


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1836

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ